Դեկտեմբերի 1-8-ը Հայնանի միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի չինական պրեմիերան/The Chinese premiere of the movie “About Him or How He Did Not Fear the Bear” took place on December 1-8 in Hainan IFF

2019թ. Դեկտեմբերի 1-ից 8-ը Հայնանի միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ կինոռեժիսորներ՝ Նարինե Միրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի Չինաստանյան պրեմիերան։ Https://Www.Hiiff.Com.Cn/International-Film/About-Him-Or-How-He-Did-Not-Fear-The-Bear/

Ֆիլմն ընդգրկված էր փառատոնի պաշտոնական «Ասիական սպեկտոր» բաժնում, ուր մասնակցում էին 12 ֆիլմ ողջ աշխարհամասից։

Այս փառատոնն առանձնանում է Հոլիվուդյան խոշոր արտադրողների ֆիլմերի ներկայությամբ, ինչն ի լրումն Եվրոպական եւ Ասիական ֆիլմերի ավելի բազմազան է դարձնում միջազգային ներկապնակը։

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Ռոջեր Գարսիան «Ասիական սպեկտոր» բաժնի մասին տվել է հետեւյալ բնորոշումը.

«Հայնան կղզում «մարգարիտների ընտրանին» ձեւավորում է «Ասիական սպեկտոր» բաժինը։

Լրացնելով հոլիվուդյան կինոարդյունաբերությանը՝ Ասիական կինոն միշտ էլ եզակի է եղել իր ուրույն ​​կերպարային ոճով և գեղագիտական ​​ հատկանիշներով՝ հավասարակշռություն ստեղծելով «աշխարհամասերի» միջեւ։

Կինոփառատոնում ներառվել են ամենամյա ընտրված գոհարները, որոնք կազմում են «մարգարիտների ընտրանին»։

«Ասիական սպեկտոր» բաժնում ներկայացված են նշանավոր կինոգործիչների նոր գլուխգործոցներ ողջ աշխարհամասից, որոնք առանձնանում են գեղարվեստական արժանիքներով եւ արդիականությամբ՝ գրավելով հանդիսատեսին իրենց բազմազանությամբ»։

Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների, ինչպես՝ Բեռլինի, Ռոտտերդամի, Լոկառնոյի, Բուսանի, Մոնրեալի, Սիդնեյի, Մոսկվայի, Կալկաթայի, Գոթենբուրգի, Էդինբուրգի, Լուիզվիլի եւ այլ, ստանալով մրցանակներ եւ լայն արձագանք մամուլում։

Նրանք միջազգային կինոհանրությանը հայտնի են իրենց նախորդ «Բոբո», «Ռադիո Երեւան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» եւ այլ ֆիլմերով։

https://armenpress.am/arm/news/998794.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait