Համառոտ բովանդակությունը
2019, գեղարվեստական, խաղարկային, գունավոր, 112րոպ, DCP
Իվան ՊՈՎԱՐԵՆԿՈՆ՝ գիշերով փախչելով ռուսական ռազմակայանից, որ տեղակայված է Հայաստանում՝ Գյումրի քաղաքում, մտնում է մի տուն եւ ինքնաձիքով սպանում այդ ընտանիքի բոլոր անդամներին՝ չխնայելով նույնիսկ երեխաներին։
Լուրը ցնցում է բոլորին։ Ժողովուրդը ընդվզում է։
Քահանա Տեր-Ավետիսը՝ ով մեծ հեղինակություն է վայելում քաղաքում, ամեն կերպ փորձում է զսպել մարդկանց։
Վահանը եւ Սարգիսը, մտերիմ ընկերներ են եւ պատերազմի վետերաններ, որոշում են փնտրել եւ ինքնադատաստանի ենթարկել Իվանին։ Անին՝ Վահանի կինը կորցնում է անդորրը։
Տեր-Ավետիսը համոզում է Վահանին եւ Սարգիսին չգնալ մեղսագործության…բայց արժանապատվության զգացումը նրան հանգիստ չի տալիս…
եւ եւ
«ԱՅՍՕՐ-ՊԼՅՈՒՍ» ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի առաջին անկախ կինոընկերությունն է, որն ստեղծվել է 1990 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո: Մենք անկախ կինոնարտադրության ռահվիրաներն ենք, ովքեր միջազգային լսարանին ներկայացրել են հայկական անկախ կինոն: Մեր ֆիլմերն ու նախագծերը ընտրվել եւ ներկայացվել են գրեթե բոլոր խոշոր կինոփառատոներում եւ շուկաներում, ներառյալ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի, Լոկառնոյի, Բուսանի եւ այլն:
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ